ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Եվրոպայի մասնակցությունն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությանը, անշուշտ, հնարավոր է. ԿՀՎ նախկին տնօրեն

Եվրոպայի մասնակցությունն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությանը, անշուշտ, հնարավոր է. ԿՀՎ նախկին տնօրեն

Եվրոպայի մասնակցությունն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությանը, անշուշտ, հնարավոր է։ Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին տնօրեն, ամերիկյան բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսը, տեղեկացնում է Euronews-ը:

Նա նշել է, որ Եվրոպայի մասնակցությունը հիմնավոր կլիներ հենց սկզբից, թեև, պաշտոնյայի խոսքով, եվրոպական երկրներից ի սկզբանե չէր սպասվում մասնակցությունն այդ գործողությանը։

Անդրադառնալով եվրոպացիների կողմից ռազմական արշավի հարձակողական մասին միանալու հնարավորությանը՝ Պետրեուսն  ասել է. «Ինչքան ես հասկանում եմ, դա պարզապես քննարկվել է»:

«Ես չեմ կարող կանխատեսել արդյունքը, բայց քանի որ այն քննարկվում է, դա նշանակում է, որ այդ տարբերակը գոյություն ունի։ Իրանը չի սահմանափակվի թիրախավորելով միայն ԱՄՆ-ի և Իսրայելի բազաները», - ասել է ԿՀՎ նախկին տնօրենը՝ մատնանշելով քաղաքացիական ենթակառուցվածքներին, հարևան Ծոցի երկրների օդանավակայաններին և նավահանգիստներին, ինչպես նաև Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներին հասցվող հարվածները։

  • Կիսվել: