երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները

Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները

Վաղը Բեռլինում կայանալիք հանդիպմանը եվրոպացի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինային աջակցությունը, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը:

«Հաշվի առնելով Սիրիայում վերջին մի քանի օրերի դրամատիկ իրադարձությունները՝ ձեզ համար անակնկալ չի լինի, որ կա երկրորդ կարևոր թեման, այն է՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Եվրոպայի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է խոսնակը։

Նշվում է նաև, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հինգշաբթի Գերմանիայի մայրաքաղաքի վիլլայում կհյուրընկալի Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի իր գործընկերներին:

 

  • Կիսվել: