Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի. Սլովենիայի վարչապետ
Եվրոպան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ոչ ոք ռուբլով չի վճարի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բնական գազի մատակարարումը ոչ բարեկամ երկրներին կլինի ռուբլով: