կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Եվրոպան պետք է ունենա ուղիղ հաղորդակցման ալիք Ռուսաստանի հետ․ Ֆրանսիայի արտգործնախարար

Եվրոպան պետք է ունենա ուղիղ հաղորդակցման ալիք Ռուսաստանի հետ․ Ֆրանսիայի արտգործնախարար

Եվրոպական երկրները՝ Ուկրաինայի հիմնական ֆինանսական և ռազմական դոնորները, պետք է ունենան Ռուսաստանի հետ իրենց սեփական ուղիղ հաղորդակցման ալիքը։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն «Libération» թերթին տված հարցազրույցում։

Նա դա բացատրել է իրենց շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ առանց պատասխանատվությունը ուրիշների վրա գցելու։

«Եվրոպացիները, որոնք ներկայումս Ուկրաինայի հիմնական ֆինանսական և ռազմական հովանավորներն են, պետք է ունենան (հաղորդակցության) ալիք՝ իրենց շահերը պաշտպանելու համար՝ առանց պատասխանատվությունը ուրիշների վրա գցելու»,- ասել է նա։

  • Կիսվել: