ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրոպան Կիևին խնդրել է ապացուցել իր անմասնությունը Բուչայի իրադարձություններին

Եվրոպան Կիևին խնդրել է ապացուցել իր անմասնությունը Բուչայի իրադարձություններին

Եվրամիության առաջատար քաղաքական գործիչներից մեկը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ապացույցներ ներկայացնել Բուչայի իրադարձություններին Կիևի չմասնակցելու մասին, հաղորդում է eadaily.com-ը:

Այդ մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 8-ին,հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ասել է, որ «այլևս չի կարող լացել» Բուչայի և Կրամատորսկի զոհերի համար՝ միևնույն ժամանակ նշելով, որ Եվրամիության առաջատար քաղաքական գործիչներից մեկը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ապացույցներ ներկայացնել Բուչայի իրադարձություններին Կիևի չմասնակցելու մասին, որ Բուչայի իրադարձությունները  բեմադրված չեն Կիևի կողմից։

Ռուսական կողմն  պահանջել է ապացույցներ,քանի որ,ցանկացած հետաքննություն անմիջապես կբացահայտի բազմաթիվ անհամապատասխանություններ: Նույնիսկ ՝ ՄԱԿ-ի արտահերթ հանդիպում է պահանջել, սակայն , ինչպես նշել են Մոսկվայում՝ արևմտյան երկրները պարզապես «չեն նկատում» ռուսական փաստարկները։

Այստեղ գտնում են, որ  հենց այն փաստը, որ եվրոպացի առաջնորդներից մեկը խնդրել է ապացույցներ ներկայացնել Բուչայի իրադարձություններին Կիևի չմասնակցելու մասին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ արևմտյան տեղեկատվական շրջափակման մեջ բացեր են ի հայտ գալիս։

EADaily-ի հաղորդմամբ, ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել հերթական սադրանքի մասին, որը պատրաստվում է Կիևի ռեժիմի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության զինվորական անձնակազմին վարկաբեկելու նպատակով։ Այս անգամ խոսքը Կիևի շրջանի Իրպին քաղաքում խաղաղ բնակիչների ենթադրյալ ջարդերի բեմադրված նկարահանումների մասին է։

  • Կիսվել: