շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրոպական խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ

Եվրոպական խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ

Եվրոպական խորհուրդն այսօր երեկոյան Ուկրաինային շնորհել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը։

Նույն կարգավիճակը ստացել է Մոլդովան։

Բեթելն այս առնչությամբ նշել է. ՛՛Եվրախորհուրդը թեկնածու երկրի կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ և հույսի ազդանշան ուկրաինացի ժողովրդին՛՛:

 

  • Կիսվել: