Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Շառլ Միշելը
Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ գագաթնաժողովի հայտարարությունից:
՛՛Եվրոպական խորհուրդն այսօր վերընտրեց Շառլ Միշելին որպես նախագահ երկրորդ ժամկետով՝ երկուսուկես տարի ժամկետով՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը՛՛,-ասված է հայտարարության մեջ։