երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Եվրոպական երկրները թանկ են վճարելու Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության համար. Էրդողան

Եվրոպական երկրները թանկ են վճարելու Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության համար. Էրդողան

Եվրոպական երկրները թանկ են վճարելու Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։ «Գինն անվերջ կլինի: Եվ այս գինը գնալով ավելի շատ վճարում է Եվրոպան, և դրա հետ մեկտեղ Լեհաստանը»,- ասել է նա:


Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ արևմտյան երկրները՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, «առանց սահմանափակումների հարձակվում են Ռուսաստանի վրա», սակայն Ռուսաստանը դիմադրում է։

Էրդողանը նաև նշել էր, որ եվրոպացի առաջնորդները սխալ են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա Ռուսաստանի նախագահին դասել է «աշխարհի հինգ ամենահարգված երկրների ղեկավարների» շարքին, որոնք ունակ են հետ մղել ցանկացած ճնշում։

  • Կիսվել: