չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Եվրոպական արժեքների բաբախող սիրտ. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի մասին

Եվրոպական արժեքների բաբախող սիրտ. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Կիևում գտնվող՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է։ BBC-ի ռուսական ծառայություն:

Նշվում է, որ Լեյենն Ուկրաինան անվանել է ՛՛եվրոպական արժեքների բաբախող սիրտ՛՛։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այսօր ամենահարմար վայրն է՝ եվրոպական միասնության և խաղաղության օրը նշելու, պատմության դասերը վերաիմաստավորելու և ավելի լավ ապագայի ուղղություն սահմանելու համար։

՛՛Պուտինն ու նրա ռեժիմը ոչնչացրել են այդ գաղափարներն իրենց երկրում և հիմա փորձում են դրանք ոչնչացնել նաև Ուկրաինայում՛՛,-ասել է Լեյենը և հավելել, որ ՛՛ագրեսորն արդեն իսկ դրամատիկ պարտություն է կրել, իսկ Ուկրաինան, ըստ անհրաժեշտության, կարող է հույս դնել Եվրոպայի օգնության վրա՛՛։

Եվրոպան, ինչպես հավաստիացրել է Լեյենը, ամեն ինչ անում է՝ Պուտինի ռազմական մեքենան և դրա շահառուներին ոչնչացնելու համար։ Դրա հիմնական մեխանիզմներից մեկը, ըստ ֆոն դեր Լեյենի, հակառուսական պատժամիջոցներն են, որոնք է՛լ ավելի են խստանալու։

  • Կիսվել: