երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպական 23 խորհրդարանների նախագահներ խնդրել են ապահովել Ուկրաինային ամերիկյան օգնության հատկացումը

Եվրոպական 23 խորհրդարանների նախագահներ խնդրել են ապահովել Ուկրաինային ամերիկյան օգնության հատկացումը

Ջոնսոնի խոսքով, իր դիրքորոշումը անփոփոխ է` ԱՄՆ Կոնգրեսը նախ պետք է ապահովի ԱՄՆ հարավային սահմանի անվտանգությունը, հետո` տրամադրի արտաքին օգնություն, փոխանցում է Ամերիկայի Ձայնը:

Ուկրաինացի զինվորները, որոնք մարտնչում են երկրի արևելյան` Բախմուտ քաղաքի մոտ, չեն թաքցնում, որ իրենց ավելի շատ ծանր սպառազինություն և զինամթերք է անհրաժեշտ՝ ռուսական ուժերին հետ մղելու համար:

«Հակառակորդը բոլոր ուղղություններով ակտիվացել է, ոգեշնչվել է իր վերջին հաջողություններով։ Այնուամենայնիվ, փորձում ենք առաջնագիծը պահել։ Բայց ամեն ինչ կախված է ծանր սպառազինությունից: Մենք կզսպենք [թշնամուն], հակահարված կտանք, սակայն առանց զենքի, առանց ավիացիայի, դա պասիվ պաշտպանություն է, և վաղ թե ուշ նրանք մեզ կգերազանցեն»,- ասում է ուկրաինացի զինվորական Միխայլոն:

Եվրոպական 23 խորհրդարանների նախագահներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Գերմանիայի, Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի օրենսդիր մարմինների ղեկավարները ուղիղ դիմել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակին՝ խնդրելով նրան Կոնգրեսի ստորին պալատում քվեարկության դնել Կիևի օգնություն նախատեսող օրինագիծը:

  • Կիսվել: