երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրամիությունը կոմայի մեջ է. Զախարովա

Եվրամիությունը կոմայի մեջ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս տարվա հունիսին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու Վլադիմիր Զելենսկիի պահանջը, նշել է, որ Կիևի անդամակցությունը ԵՄ-ին վերջնականապես կհասցնի Եվրամիության ավարտին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եվրամիությունը կոմայի մեջ է, բայց ինչ-որ բան պետք է վերջնականապես ավարտի այն: Կիևի ռեժիմը չպետք է  իզուր կորչի-գնա»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում:

«Մինչև հունիս լույս կտեսնի Կարին Կնայսլի «Ռեքվիեմ Եվրոպայի համար» գիրքը: Պատահականությո՞ւն, ես այդպես չեմ կարծում»,-հավելել է նա:

  • Կիսվել: