երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը

Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը: Այս մասին հայտնել է ԵՄ-ում հերթագայության կարգով նախագահող Չեխիան:

Եվրամիության չեխական նախագահությունը, մասնավորապես, հայտարարել է. ՛՛Փաթեթը գրավոր կարգով պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը, դա նախատեսվում է վաղը՝ ժամը 10-ին: Եվրամիության պաշտոնական հանդեսում վաղը հրապարակվելու պահից փաթեթը կմտնի ուժի մեջ՛՛:

Ինչպես հայտնի է՝ 7-րդ փաթեթով էմբարգո է սահմանվելու ռուսական արտադրության ոսկու վրա, ընդարձակվելու է պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, և հստակեցվելու են ֆինանսական ու առևտրային սանկցիաները, բացի այդ՝ վաղը հաստատվելիք որոշմամբ Ռուսաստանի նկատմամբ նախկինում արդեն սահմանված բոլոր պատժամիջոցների գործողության ժամկետը կերկարաձգվի ևս կես տարով:

  • Կիսվել: