կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Եվրամիությունը 2026-ին պետք է վերանայի իր արկտիկական ռազմավարությունը. Մակրոն

Եվրամիությունը 2026-ին պետք է վերանայի իր արկտիկական ռազմավարությունը. Մակրոն

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ ռազմավարական ազդանշան է ամբողջ Եվրոպայի համար՝ եվրոպական ինքնիշխանության հաստատման, Արկտիկայի անվտանգությանը նպաստելու, արտաքին միջամտության և ապատեղեկատվության դեմ պայքարի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն զարգացման համար արտոնյալ գործընկերության զարգացման և ռազմավարական կախվածության նվազեցման առումով: Այս մասին Ելիսեյան պալատում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրանց հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակվել է X-ում։

Մակրոնը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը 2026 թվականին պետք է վերանայի իր արկտիկական ռազմավարությունը։

  • Կիսվել: