Եվրախորհրդարանը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել էմբարգո սահմանել ՌԴ-ից էներգակիրների մատակարարումների վրա
Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է անում ԵՄ երկրներին էմբարգո սահմանել Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների վրա։
«Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ համաեվրոպական էմբարգո սահմանել Կրեմլի կողմից վերահսկվող էներգիայի մատակարարումների նկատմամբ: Ժամանակն է մեկընդմիշտ վերջ տալ մեր կախվածությանն ավտոկրատներից»,- գրել է նա Twitter-ում։
Եվրախորհրդարանի ղեկավարն աջակցություն է խոստացել Բուլղարիային եւ Լեհաստանին՝ այդ երկրներին գազի մատակարարումը դադարեցնելու «Գազպրոմ»-ի որոշման հետ կապված, որոնք հրաժարվել են վճարել ռուբլով։
Ապրիլի 26-ին «Գազպրոմ»-ը ծանուցում էր ուղարկել լեհական եւ բուլղարական ներկրող ընկերություններին՝ ռուսական ռուբլով վերջնական հաշվարկներ կատարելուց հրաժարվելու պատճառով ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ռուսական գազի՝ ոչ բարեկամ երկրներ արտահանման դիմաց վճարումները ռուբլով կատարել։ Նա հայտարարել է, որ ՌԴ-ն կհրաժարվի այդ պայմանագրերով վճարումներն ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, այդ թվում՝ դոլարով եւ եվրոյով։