կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ Է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիեւին

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ Է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիեւին

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան կարծում Է, որ ԵՄ-ի երկրները պետք Է  ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային: ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը հոկտեմբերի 7-ին կանցկացվի Պրահայում:

Այն նվիրված Է Էներգետիկային եւ Ուկրաինայի իրադրությանը: Եվրախորհրդարանը նախօրյակին Ստրասբուրգում լիագումար նիստի արդյունքներով բանաձեւ Է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում Եվրամիության երկրներին կոչ Է արել՝ ուժեղացնել ռազմական օգնությունը Կիեւին, ներառյալ ծանր սպառազինության մատակարարումները: «Ուկրաինային հարկավոր Է ծանր սպառազինություն, տանկեր: ԵՄ-ի անդամ երկրները կարող են իրականացնել նման մատակարարումներ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Էսկալացման»,-ասել Է Մետսոլան՝ Պրահայում բարձր մակարդակով հանդիպումն սկսվելուց առաջ, որին նա մասնակցում Է:

Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: