ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մասին։

Եվրահանձնաժողովի կայքում հրապարակվել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք կսահմանենք Ռուսաստանից ածխի ներմուծման արգելք՝ տարեկան 4 միլիարդ եվրոյի չափով։ Սա կնվազեցնի Ռուսաստանի եկամտի ևս մեկ կարևոր աղբյուր։ Նաև լիովին կարգելվեն գործարքները ռուսական չորս հիմնական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի՝ մեծությամբ երկրորդ ռուսական բանկի հետ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ կարգելվի ռուսական նավերի և Ռուսաստանի կողմից կառավարվող նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։ Որոշակի բացառություններ կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ինչպիսիք են գյուղատնտեսական ապրանքները, սննդամթերքը, մարդասիրական օգնությունը և էներգիառեսուրսնեը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ 10 միլիարդ եվրո արժողության արտահանման հետագա արգելքներ կներդրվեն Ռուսաստանի համար խոցելի ոլորտներում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև 5,5 միլիարդ եվրո արժողության ներմուծման հատուկ արգելքների մասին, որոնք կկրճատեն դրամական հոսքը դեպի Ռուսաստան:

Ֆոն դեր Լայենը նաև ասել է, որ իրենք աշխատում ենք լրացուցիչ պատժամիջոցների վրա՝ ներառյալ նավթի ներկրումը:

  • Կիսվել: