ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը․ Զելենսկի

Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը․ Զելենսկի

Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ զրույցից հետո։

Փետրվարի 28-ին Զելենսկին ստորագրել էր ԵՄ-ին Ուկրաինայի անհապաղ միանալու դիմումը: Մարտի 1-ին Եվրախորհրդարանն աջակցել է բանաձևին, որը կոչ է անում Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։ Ուկրաինայից հետո ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Վրաստանը և Մոլդովան։

  • Կիսվել: