երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Եվրահանձնաժողովը մայիսի 6-ին կհրապարակի Ռուսաստանից վառելիքի ներմուծումը դադարեցնելու ճանապարհային քարտեզը

Եվրահանձնաժողովը մայիսի 6-ին կհրապարակի Ռուսաստանից վառելիքի ներմուծումը դադարեցնելու ճանապարհային քարտեզը

Եվրահանձնաժողովը մայիսի 6-ին Ստրասբուրգում կներկայացնի ռուսական էներգակիրներից հրաժարվելու ԵՄ ծրագիրը, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դե Կերսմակերը։

«Վաղը եվրոպական հանձնակատարների կոլեգիան կքննարկի ռուսական էներգակիրների ներմուծումը դադարեցնելու ճանապարհային քարտեզը»,- երկուշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Դե Կերսմակերը։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է հայտարարել երկարաժամկետ պայմանագրերով մատակարարվող ռուսական խողովակաշարային և հեղուկ գազի ներմուծումն արգելող առաջարկի մասին։ Արգելքը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի 2027 թվականի վերջին։

Աղբյուրները պարզաբանել են, որ ռուսական գազից ԵՄ-ի հրաժարվելու ժամկետները կախված կլինեն ԱՄՆ-ից, Կատարից, Կանադայից, Աֆրիկայի երկրներից գազային մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ ապահովելու Միության կարողությունից:

  • Կիսվել: