Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն:
Նա նշել է, որ նոր սահմանափակումները կազդեն կրիպտոարժույթների, բանկային և էներգետիկայի ոլորտների վրա։
Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ պատժամիջոցների ցանկում ներառել են 118 «ստվերային նավատորմի» նավ՝ «սև ցուցակում» հայտնված ռուսաստանյան նավերի ընդհանուր թիվը հասցնելով 560-ի։
Նոր պատժամիջոցների փաթեթի առանցքային դրույթներից մեկը ռուսական հեղուկ բնական գազին է վերաբերում. դաշինքը մտադիր է դրա ներմուծումից ամբողջովին հրաժարվել մինչև 2027 թվականի սկիզբը:
Եվրոպական հանձնաժողովը սահմանափակումներ է կիրառում նաև ռուսաստանյան մի շարք բանկերի, ինչպես նաև երրորդ երկրներում գտնվող ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ պատժամիջոցների ռեժիմի շրջանցումը կանխելու համար։


