երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Բաքուն ԼՂ խնդիրը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է, պատերազմն անցյալում է մնացել»․ Ալիև

«Բաքուն ԼՂ խնդիրը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է, պատերազմն անցյալում է մնացել»․ Ալիև

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն ԼՂ խնդիրը ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է, պատերազմն անցյալում է մնացել»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»:

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», ու եթե ինչ-որ մեկն ուզում է «վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղ անունը կրող մեռելին, թող դա անի իր տարածքում՝ ստեղծի ինչ-որ միավորում, հանրույթ, պետություն, որ կկրի «Լեռնային Ղարաբաղ» անունը»:

Այս դեպքում, ըստ Ալիևի, «Ադրբեջանն այն կճանաչի, բայց ոչ Ադրբեջանում»:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանը հակամարտությունը կարգավորեց ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց ետևում, ԼՂՀ հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

 

  • Կիսվել: