երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եթե CATSAA-ի պատժամիջոցները չեղարկվեն, ԱՄՆ-ի հետ համագործակցության թափը կավելանա. Թուրքիայի ՊՆ

Եթե CATSAA-ի պատժամիջոցները չեղարկվեն, ԱՄՆ-ի հետ համագործակցության թափը կավելանա. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական և նախարարության մամուլի խոսնակ, ծովակալ Զեքի Աքթուրքը հանդես է եկել ամենշաբաթյա մամուլի ասուլիսով, գրում է ermenihaber.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կան նոր զարգացումներ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում «F-35» կործանիչների և «CATSAA»-ի պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ, Աքթուրքը նշել է.

«Առաջիկա ժամանակահատվածում կշարունակվեն տեխնիկական քննարկումները։ Մենք բազմիցս ենք նշել, որ դաշնակից երկրի կողմից այլ դաշնակից երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառելը ճիշտ չէ։ Մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ եթե CATSAA-ի պատժամիջոցները հանվեն, ապա F-35-ի գնման գործընթացին վերադառնալը կդիտարկվի»:

Նա նաև հավելել է, որ CATSAA-ի պատժամիջոցները չեղարկվեն, ԱՄՆ-ի հետ համագործակցության թափը ռազմարդյունաբերության և պաշտպանության ու անվտանգության ոլորտում կավելանա։

 

  • Կիսվել: