Էստոնիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինային իր անդամը դարձնելը ԵՄ-ի «բարոյական պարտքն է»
ԵՄ-ի բարոյական պարտքն է Ուկրաինային իր անդամը դարձնելը, եւ նա պետք է դիտարկի ռազմական ուժի կիրառումը՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։Այս մասին, ելույթ ունենալով Ստրասբուրգում ԵՄ-ի գագաթաժողովում, ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, տեղեկացնում է Euronews-ը։
Նա Բրյուսելին հորդորել է ներդրումներ կատարել ամենաառաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներում։ ՛՛Ուժեղացնելով եվրոպական պաշտպանությունը՝ մենք պետք է համաձայնության գանք ԵՄ-ի ներսում այն բանի շուրջ, որ երբեմն խաղաղության հասնելու լավագույն միջոցը ռազմական ուժ կիրառելու պատրաստակամությունն է՛՛,- ասել է Կալասը:
Նշենք, որ անցյալ շաբաթ ԵՄ ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն: