Էստոնիայի հանրային վայրերում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի
Էստոնիայի իշխանությունները չեղարկել են հանրային վայրերում բժշկական դիմակի պարտադիր կրման պահանջը: Այս մասին ապրիլի 2-ին որոշում է ընդունել կառավարությունը: Որոշումը պայմանավորված է վարակաբանական իրադրության բարելավմամբ:
Սակայն առողջապահության նախարար Տանել Կիիյկը, այնուամենայնիվ, կոչ է արել բնակչությանը պահպանել անվտանգային կանոններն ու ժամանակին պատվաստվել, այդ թվում և՝ խթանիչ դեղաչափով:
Նա ընդգծել է, որ նախկինի պես խորհուրդ է տրվում մարդաշատ վայրերում ու հասարակական տրանսպորտում դիմակ կրել: