ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ես անձամբ խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա. Թրամփ

Ես անձամբ խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա. Թրամփ

Ես անձամբ խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նա համաձայնեց դա անել: Այս մասին իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա ընդգծել է, որ շարունակում է վստահ լինել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել։

«Մենք լուծել ենք ութ հակամարտություն, և կարծում ենք, որ շուտով կլուծենք ևս մեկը։ Սթիվ Ուիթքոֆը շատ ջանասիրաբար աշխատում է, Ջարեդ Քուշները և բոլորը շատ ջանասիրաբար աշխատում են, և կարծում եմ, որ մենք շուտով կլուծենք այն»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Իր հերթին  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է. «Մենք ավելի մեծ առաջընթաց ենք գրանցել, քան վերջին չորս տարիների ընթացքում։ Կողմերը քննարկում են տարածքային հարցերը»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: