կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից չեմ հանի, քանի դեռ եվրոպացիները վճարում են. Թրամփ

Ես ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից չեմ հանի, քանի դեռ եվրոպացիները վճարում են. Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը դուրս չի գա ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամները «ազնվորեն» վճարում են իրենց տուրքերը, գրում է DW-ն։

«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար մասնաբաժինը՝ ՆԱՏՕ-ում պաշտպանության ծախսերը, և չպետք է վճարի ուրիշների համար»,- ընդգծել է Թրամփը։ Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «ավելի կարևոր» է եվրոպական երկրների համար, քան ԱՄՆ-ի։ «Մեր և Եվրոպայում որոշ խնդիրների միջև ընկած է օվկիանոս, մեծ, գեղեցիկ օվկիանոս»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Իր նախագահության ժամանակ Թրամփը հաճախ է քննադատել ՆԱՏՕ-ին, սակայն, ի վերջո, դաշինքի դեմ որևէ միջոց չի ձեռնարկել։ Հակառակը, նա ակտիվորեն խրախուսել է դաշնակիցներին մեծացնել պաշտպանական բյուջեները, որպեսզի դաշինքն ավելի ուժեղ ու ավելի քիչ կախված լինի ԱՄՆ զինված ուժերից:

  • Կիսվել: