շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երթևեկության վերականգնումից հետո Ղրիմի կամրջով մոտ 6000 ուղևոր է տեղափոխվել

Երթևեկության վերականգնումից հետո Ղրիմի կամրջով մոտ 6000 ուղևոր է տեղափոխվել

Տեղի ունեցած պայթյունից հետո, երկաթուղային հաղորդակցության վերականգնման պահից, Ղրիմի կամրջով մոտ 6 հազար ուղևոր է տեղափոխվել, կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են Grand Service Express ընկերության մամուլի ծառայությունից։

«Ութ գնացք  է անցել է Ղրիմի կամրջով երթևեկության վերականգնման պահից։ Փոխադրվել է մոտ 6000 ուղևոր», – հայտնել են ընկերությունից։

Նաև Ղրիմից ուղևորվել են բոլոր գնացքները, որոնք հետաձգվել էին կամրջի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ միջքաղաքային մարդատար և բեռնատար գնացքների տեղաշարժը Ղրիմի կամրջով իրականացվում է ըստ չվացուցակի։ Նախարարությունում ավելացրել են, որ կամրջով մերձքաղաքային ուղևորափոխադրումները կվերականգնվեն կիրակի երեկոյան։

  • Կիսվել: