երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երոպան իրավունք չունի ֆինանսավորել ահաբեկչական Ադրբեջանին. Եվրախորհրդարանի պատգամավոր

Երոպան իրավունք չունի ֆինանսավորել ահաբեկչական Ադրբեջանին. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրոպան իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությանը. Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանին Արցախի շրջափակման համար

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի ֆինանսավորումը։

«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանը փակել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը: Ալիեւը պատանդ է վերցրել 120.000 հայ խաղաղ բնակիչների՝ ամեն ինչից կտրված, սննդից ու բժշկական օգնությունից զրկված։ Եվրոպան այլեւս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությանը, և մենք պետք է պատժենք Ալիևին. Պետք է նայենք Ալիևի երեսին և ասենք՝ բռնությունը չի հաղթի, և արդարությունը վեր է լինելու ամեն ինչից»,- ասել է պատգամավորը։

Նա նաեւ նշել է, որ Եվրոպան պետք է մարդասիրական օգնություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ։

  • Կիսվել: