հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Երկու պայթյուն Է տեղի ունեցել Քաբուլում

Երկու պայթյուն Է տեղի ունեցել Քաբուլում

Ապրիլի 19-ի առավոտյան երկու պայթյուն Է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:

Այդ մասին հաղորդել Է Aamaj News գործակալությունը։
 
«Աղբյուրները հաղորդել են «Մումթազ» դպրոցում իրականացված պայթյունի մասին, որը գտնվում Է Քաբուլի անվտանգության վեցերորդ օկրուգի Կալա-ի-Նաու շրջանում:
 
Պայթյունի ծագումը դեռ չի պարզվել»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրորդ պայթյունը տեղի ունեցել Քաբուլի արեւմտյան մասի «Աբդուլ Ռանհիմ Շահիդ» դպրոցի մերձակայքում»,-ավելի ուշ նշել Է Aamaj News-ը՝ վկայակոչելով աղբյուրի: Աֆղանստանի սոցիալական ցանցերի օգտատերերը, վկայակոչելով ականատեսների, հաղորդում են առաջին պայթյունի հետեւանքով վեց մարդու զոհվելու եւ շուրջ 10 հոգու վիրավորվելու մասին: Հաղորդվում Է, որ պայթյունի պատճառը դարձել Է ձեռքի նռնակը: Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Երկրում գործող զինված խմբերից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: