Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր մենք այսքան մոտ չենք եղել գլոբալ հակամարտության. Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Մերձավոր Արեւելքում Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության սրման ֆոնին, զգուշացրել է համաշխարհային հակամարտության վտանգի մասին, այս մասին Լեհաստանի վարչապետը գրել է Х-ում։ Տուսկը նշել է, որ Իսրայելի եւ Իրանի միջեւ առճակատումը «շարժվում է դեպի լայնածավալ պատերազմ տարածաշրջանում, որը կարող է անկայունացնել ամբողջ աշխարհը»։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մենք այսքան մոտ չենք եղել համաշխարհային դիմակայության»,- նշել է նա։ Լեհաստանի կառավարության ղեկավարը կոչ է արել Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին միավորել ուժերը՝ «հետագա սրացումը կանխելու համար»։