կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին

Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցել են Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի նախագահի պաշտոնական կայքից։ Ռայիսին նշել է, որ Իրանը դեմ է պատեռնալիզմին։
 
   «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է հենց իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,–ասել է Ռայիսին։
 
    Միաժամանակ, Ռայիսին նշել է, թե ողջունում է «Ղարաբաղի տարածքի ազատագրումը»։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:

  • Կիսվել: