երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Երկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Երկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Երկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Այս մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի  և ՌԴ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Արևի և Երկրի ֆիզիկայի ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։

«Օգոստոսի 10-ի առավոտյան դրությամբ գեոմագնիսական իրավիճակը լիովին կայունացել է։ Այս պահին գեոմագնիսական ցուցանիշները մոտ 10 ժամ գտնվում են կանաչ գոտում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջերս տեղի ունեցած մագնիսական փոթորիկը տևել է ավելի քան 30 ժամ և գագաթնակետին հասել է G2 մակարդակում։

  • Կիսվել: