ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկրաշարժը ցույց տվեց, որ Թուրքիայում կան խնդիրներ․ Աբդուլլահ Գյուլ

Երկրաշարժը ցույց տվեց, որ Թուրքիայում կան խնդիրներ․ Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցել է Մարմարայի հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական միություն» անվամբ ժողովին։ Խոսել է երկրաշարժի հետևանքների ու Թուրքիայի կառավարության սխալների մասին, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ Գյուլի՝ երկրաշարժը ցույց տվեց, որ Թուրքիայում կան խնդիրներ, այդ թվում՝ կառավարման համակարգում: 

«Եթե երկիրը լավ կառավարենք, ինստիտուտները և կանոները ճիշտ գործեն, բարձր չափանիշներ ներդնենք, վերահսկողություն սահմանենք, անհրաժեշտության դեպքում պատժենք, ապա աղետի դեմ պայքարը ավելի հեշտ կլինի»,-համոզմունք է հայտնել Թուրքիայի 11-րդ նախագահը (2007-2014 թթ.)։

  • Կիսվել: