Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Լերիքի շրջանում՝ Յարդիմլի կայարանից 11 կմ հարավ-արեւելք։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվական կայքերը՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 մագնիտուդ, Լերիքում, Յարդիմլիում և հարակից այլ շրջաններում՝ մինչև 3-4 մագնիտուդ։