ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը մի շարք այլ օդանավերի հետ ստիպված է եղել վայրէջք կատարել Սամարայում

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը մի շարք այլ օդանավերի հետ ստիպված է եղել վայրէջք կատարել Սամարայում

Սամարայի Կուրումոչ միջազգային օդանավակայանը, որը պահեստային օդանավակայան է, այսօր առավոտյան ընդունել է Մոսկվայի տասը չվերթ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։

Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բաց թողումը։

  • Կիսվել: