ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ՌԴ ԱԳՆ

Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ՌԴ ԱԳՆ

Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գնալով ավելի շատ փորձագետներ են համակարծիք, որ երկրում ի հայտ են գալիս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «ակտիվների վերաբաշխման» նշաններ»,- նշել է Գալուզինը։

Նա նշել է, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն անարձագանք չի մնա ռուսական կողմից։

  • Կիսվել: