Իրանի նախազգnւշացումներից հետո Հորմուզի նեղուցից երեք կոնտեյներատար նավ է հեռացել. ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք կոնտեյներատար նավ լքել է այն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումներից հետո: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Tasnim-ին:
ԻՀՊԿ հայտարարության մեջ ասված է. «Այսօր առավոտյան, ի պատասխան ԱՄՆ կոռումպացված նախագահի կեղծ հայտարարությունների, թե Հորմուզի նեղուցը բաց է, տարբեր դրոշների ներքո նավարկող երեք կոնտեյներատար նավեր փորձել են անցնել թույլտվություն ունեցող նավերի համար նախատեսված միջանցքով, սակայն հեռացել են կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո»:
ԻՀՊԿ-ն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի կամ ցանկացած այլ երկրի հետ կապված նավերի անցումը, որոնք աջակցում են Իրանի դեմ ագրեսիային, կատեգորիկ արգելված է:


