Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպել այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման համար, երբ վերջինս այց էր կատարել Թուրքիա:
Այս մասին Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Ե՛վ պտքարտուղարը, և՛ թուրք պաշտոնատար անձինք, ներառյալ ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն և, կարծում եմ, նաև նախագահ Էրդողանը, կցանկանային, որ այն տեղի ունենար: Արդյունքում չի ստացվել: Ի վերջո, այն տեղի չի ունեցել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է, և հնարավոր չի եղել հարմարեցնել այն պարամետրերին, որոնք ներդրվել էին պետքարտուղարի այցի հիմքում»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը: