ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը Պուտինին հրադադարի կոչ է արել

Էրդողանը Պուտինին հրադադարի կոչ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել Ուկրաինայում հրադադարի և խաղաղ բնակչության համար մարդասիրական պայմանների բարելավման: Ըստ Էրդողանի գրասենյակի՝ նախագահները հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը, գրում է BBC-ն։

Հաջորդ շաբաթ Թուրքիայում տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Սակայն դրանց անցկացման կոնկրետ ժամի և վայրի մասին դեռևս չի հաղորդվում։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ այս հանդիպումը կհանգեցնի հրադադարի համաձայնագրի և խաղաղության։

  • Կիսվել: