ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակն, ինչպես նաև Սիրիայի հարցը, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև կարևորել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը:

Թուրքիայի ղեկավարը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, քրդական ուժերին մեղադրել է Թուրքիայի տարածքը Սիրիայից թիրախավորելու մեջ:

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում հնարավորություն չի եղել ստեղծել Թուրքիայի սահմանների մոտ 30կմ խորությամբ անվտանգության գոտի, սակայն հիմա կա դրա անհրաժեշտությունը:

  • Կիսվել: