Էրդողանը Պուտինին առաջարկել է ՌԴ-Ուկրաինա-ՄԱԿ հանդիպում կազմակերպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում վերջինիս առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև:
Այս մասին հայտնել են Էրդողանի գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Պուտինն Էրդողանին շնորհակալություն էր հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հարցում աջակցելու համար: