հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էրդողանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին

Էրդողանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում կմասնակցի նախագահների մակարդակով ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովին: 

Օրակարգային թեման լինելու է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը։

Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են Էրդողանի ու մի շարք երկրների նախագահների և վարչապետների հետ  հանդիպումները:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում Էրդողանի ղեկավարությամբ հրավիրվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաև քննարկվելու են Ուկրաինայի ու հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր: 

  • Կիսվել: