շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը մեկնել է Ուզբեկստան

Էրդողանը մեկնել է Ուզբեկստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։

Այս մասին հայտնում է, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են նրա կինը՝ Էմինե Էրդողանը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Վեդաթ Բիլգինը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը:

Այցի ընթացքում Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները կմասնակցեն Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։

  • Կիսվել: