ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը կրկին վիրավորվել է ընդդիմության առաջնորդից եւ դատի է տվել նրան

Էրդողանը կրկին վիրավորվել է ընդդիմության առաջնորդից եւ դատի է տվել նրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է հերթական հայցը ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ խորհրդարանում եւ սոցցանցերում նրա հայտարարությունների պատճառով, գրում է Dünya թերթը։

Էրդողանը 1 միլիոն լիրա (մոտ 68 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) առաջնորդից:

Հայցը վերաբերում է ԺՀԿ-ի առաջնորդի` մարտի 22-ին իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ արված հայտարարություններին եւ տարբեր թվիթերին, որոնք «հարձակումներ են պարունակել թուրք առաջնորդի անձի դեմ», եւ ժամանակավոր դատական արգելք են պահանջում այդ հայտարարությունների դեմ:

ԺՀԿ-ի առաջնորդը մեղադրել է Էրդողանին «Հինգերի բանդայի պահապանն ու մարկետոլոգը» լինելու մեջ՝ նկատի ունենալով այն հինգ առաջատար ընկերությունները՝ Cengiz Holding-ը, Kalyon Construction-ը, Kolin Construction-ը, Limak Holding-ը եւ MNG Holding-ը, որոնք հաղթել են վերջին տարիների պետական մրցույթների մեծ մասում եւ քննադատների կողմից մեղադրվում են տենդերների կեղծման եւ հարկերից խուսափելու մեջ:

Քըլըչդարօղլուն հաճախ է Էրդողանի դատական ​​հայցերի թիրախ դառնում։ Էրդողանի փաստաբանները հոկտեմբերին քրեական գործ էին հարուցել Քըլըչդարօղլուի դեմ՝ երկրի պաշտոնյաների հասցեին հնչեցրած արտահայտություններում Թուրքիայի ղեկավարի հասցեին ենթադրյալ վիրավորանքների համար։

  • Կիսվել: