Էրդողանը կմասնակցի Լաչինի օդանավակայանի բացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է թուրքական պետական TRT հեռուստաալիքը, այսօր Լաչինի շրջանում կբացվի նոր միջազգային օդանավակայան։
Բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նոր օդանավակայանը երրորդն է, որը կառուցվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այն կունենա ռազմավարական նշանակություն՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ հնարավոր ռազմական կիրառման տեսանկյունից։