ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը հույս ունի առաջիկա օրերին հեռախոսով բանակցել Պուտինի հետ

Էրդողանը հույս ունի առաջիկա օրերին հեռախոսով բանակցել Պուտինի հետ

Էրդողանը հույս ունի առաջիկա օրերին հեռախոսով բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Այո, այդպիսի պլաններ կան»,- ասել է նա։

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են «սերտ կապեր պահպանել։ Ես նաեւ նախատեսում եմ բանակցություններ վարել գործընկերոջս՝ [ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի] հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները նույնպես կապ են պահպանում»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: