ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը հեռախոսազրույցներ կանցկացնի Զելենսկու, ապա Պուտինի հետ

Էրդողանը հեռախոսազրույցներ կանցկացնի Զելենսկու, ապա Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, գրում է Hürriyet թերթը:

«Այսօր ես բանակցություններ կունենամ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ, հնարավոր է, որ այս շաբաթավերջին կամ շաբաթվա սկզբին կրկին բանակցություններ ունենամ Պուտինի հետ։ Այս բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ում ընթացող բանակցությունները»,- ուրբաթ ասել է Էրդողանը:

  • Կիսվել: