երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Էրդողանը հայտարարել է, որ  կարող են կանխատեսել, թե ինչի կհանգեցնի Իսրայելի ծավալապաշտությունը, որը գնալով ավելի «լկտի և ագրեսիվ» է դառնում․ Էրդողան

Էրդողանը հայտարարել է, որ  կարող են կանխատեսել, թե ինչի կհանգեցնի Իսրայելի ծավալապաշտությունը, որը գնալով ավելի «լկտի և ագրեսիվ» է դառնում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  կարող են կանխատեսել, թե ինչի կհանգեցնի Իսրայելի ծավալապաշտությունը, որը գնալով ավելի «լկտի և ագրեսիվ» է դառնում,  գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք բոլորս ամոթի զգացումով հետևում էինք, թե ինչպես են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային կազմակերպությունները լիովին անօգնական վիճակում Իսրայելի լկտիության առջև», – ասել է Էրդողանը «Պաղեստինի ապագան» համաժողովում։

Նա նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ապրում է այդ ճնշումը և Իսրայելի բռնազավթման, ոչնչացման քաղաքականությունը շարունակվում է 76 տարի։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչև ե՞րբ է հետևելու, թե ինչպես է մեր տարածաշրջանը վերածվում արյան ծովի, իսկ Գազայի խաղաղ բնակիչները ողջ-ողջ այրվում են:

Ինչպես է ՄԱԿ-ը, որը չի պաշտպանում իր անձնակազմի իրավունքները, պաշտպանելու է այլոց իրավունքները»,-ասել է թուրքական պետության  նախագահը՝ն շելով, որ Թուրքիան միակ երկիրն  է, որը ոչ միայն ամենաուժեղ արձագանքն է ցույց տվել Գազայում տեղի ունեցած ջարդերին, այլև կոնկրետ միջոցներ է ձեռնարկել Իսրայելի դեմ։

«Մենք կշարունակենք անխոնջ պայքարել այնքան ժամանակ, մինչև չստեղծվի անկախ և ինքնիշխան Պաղեստին պետություն 1967 թվականի սահմաններով ևԱրևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- եզրափակել է Թուրքիայի ղեկավարը։


  • Կիսվել: