Էրդողանը գումարելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալու է ազգային անվտանգության խորհրդի տարեվերջի նիստը, փոխանցում է Ermenihaber-ը։
Նիստի օրակարգում առաջնային են լինելու ահաբեկչության դեմ պայքարի, «Մագիլ-Թուր» ռազմագործողության և Սիրիայի հյուսիսում հնարավոր նոր ցամաքային գործողության հարցերը։
Նշվում է, որ նիստում նաև Կիպրոսի, Իրաքի, Լիբիայի և Կովկասի զարգացումների հետ կապված գնահատականներ են տրվելու։