երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Էրդողանը և Թաթարը հայտարարել են Վարոշայի վերաբացման պլանների մասին

Էրդողանը և Թաթարը հայտարարել են Վարոշայի վերաբացման պլանների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին: 

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար ՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ 27 անդամ երկրները երբեք և երբեք չեն ընդունի նման կարգավորումը:

 

  • Կիսվել: