կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Էրդողանը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել

Էրդողանը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 3-ին Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստից առաջ խորհրդի անդամներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ «Անըթքաբիր»։

Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ֆորմատով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  նիստի օրակարգային ամենակարեւոր հարցերից  է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նշանակումը, որը Յաշար Գյուլերի՝ ազգային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո դեռևս թափուր է:

  • Կիսվել: